Լրահոս

07.12.2016 09:15


Հրդեհներ Արագածոտնի մարզում և Երևանում

Հրդեհներ Արագածոտնի մարզում և Երևանում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16.26-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտենի գյուղի Աբովյան փողոցի Զ. Մ.-ին պատկանող տան բակում այրվում է 400 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել՝ 19.51-ին:

***

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.22-ին, մարվել՝ 23.35-ին:

Այրվել է «Mitsubishi Chariot» մակնիշի 76 AA 667 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ. 1957 թ. ծնված) շարժիչի հատվածը, ջերմահարվել՝ մոտակայքում կայանված «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 072 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ն.) ավտոմեքենայի կողային հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը