Լրահոս

07.12.2016 09:18


ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքում

ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23.56-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «Վազ» 2104 մակնիշի EK217116ГХ պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) և «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի 88 NA 188 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը