Լրահոս

07.12.2016 09:20


Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատար մեքենաների համար

Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատար մեքենաների համար

Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի՝ ժամը 08.30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21.30-ի դրությամբ՝ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, դեռևս փակ՝ բեռնատար մեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը