Լրահոս

07.12.2016 09:40


Բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Գավառ-Մարտունի, Ստեփանավան-Տաշիր, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը