Աշխարհ

07.12.2016 10:12


Պուտին–Էրդողան բանակցությունները նախատեսված են 2017–ի առաջին կիսամյակում

Պուտին–Էրդողան բանակցությունները նախատեսված են 2017–ի առաջին կիսամյակում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017–ի առաջին կիսամյակում: ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը նախօրեին բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի հետ։

«Մենք պայմանավորվել ենք արագացնել ծրագրերի նախագծային փաստաթղթերի պատրաստումը, նաև պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի համար, որը նախագահների մակարդակով նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,-ասել է Մեդվեդևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը