Վարդան Այվազյան. «Հակամենաշնորհային օրե՞նք, թե՞ տնտեսական մրցակցության պաշտպանություն»
Գնաճին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դա միակ անհանգստացնող խնդիրն է։
Նա նշել է, որ 2010թ. գնաճը նախատեսված էր 7%-ի շրջանականերում, իսկ 2011թ.՝ 5,8%-ի շրջանակներում, սակայն այժմ գտնվում է 7,4%-ի սահմանագծին։ Գնաճի խնդիրը, սակայն, կառավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է, և արդեն իսկ կան գնաճի զսպմանն ուղղված որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, աշխատանքներ են տարվում նաև Տնտեսական մրցակցային հանձնաժողովի հետ։
Վարդան Այվազյանի խոսքերով՝ խնդիրը նաև այն է, որ ՀՀ-ն «դե ֆակտո» ընդունել է տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգը, ոչ թե հակամենաշնորհային օրենքը. այսինքն շուկայում ընդունվում է գերիշխող դիրքի առկայությունը՝ առանց ընդունելու այդ դիրքի չարաշահումը։
Նա նշել է նաև, թե շատ կարևոր է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը լծակներ ունենա, այլ ոչ թե միայն արձանագրի եղած փաստը։ Այնինչ նա այսօր մասնակցում է գործընթացի վերջից։
-Հիմա հարց է առաջանում՝ հակամենաշնորհային օրե՞նք, թե՞ տնտեսական մրցակցության պաշտպանություն։ Ո՞րն է ճիշտ կիրառել Հայաստանում։ Մեկը կարող է ասել՝ տնտեսական մրցակցության պաշտպանություն հակամենաշնորհայինը չի թույլատրում սրանից ավել, դնում մեխանիզմներով ջարդում է։ Այսինքն եվրոպական մոդելը, որ մենք ընդունում ենք, տնտեսական մրցակցության պաշտպանությունն է։ Թողնում եմ՝ ունենաս գերիշխող դիրք, որովհետև Հայաստանն ինքը յուրահատուկ երկիր է,-ասել է Վարդան Այվազհանը և որպես օրինակ բերել ճանապարհների փակ լինելը։
Նա նշել է, որ գնաճի զսպման միակ գործոնը ՏՄՀ-ն չէ, դա նաև ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն է և այլն։

7or.am