Լրահոս

04.11.2010 15:29


Արտակ Դավթյանը համամի՞տ չէ Սերժ Սարգսյանի հետ

Արտակ Դավթյանը համամի՞տ չէ Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը՝ ասել է, թե մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ։

-Շատ է խոսվում այն մասին, թե երբ ՀՀ-ն բանակցում է Ադրբեջանի հետ, ապա որպես փոխզիջումային տարբերակ մեր ընդդիմախոսներն ասում են, որ անպայման տարածքային զիջման մասին պետք է լինի խոսքը, այսինքն ազտագրված տարածքների կամ ավելի ճիշտ' անվտանգության գոտու։ Իհրակե՛, այդպես չէ, և որպես փոխզիջում մենք նախ և առաջ կարող ենք դիտարակել այն, որ առայժմ միայնակ ենք բանակցում՝ ԼՂ-ի փոխարեն։ Այնինչ գիտենք, որ կգա մի ժամանակ, որ ԼՂ-ն ինքնը իր փոխարեն պետք է բանակցի, որովհետև այլ կերպ լինել չի կարող,-ընդգծել է նա։

Արտակ Դավթյանի խոսքերով՝ փոխզիջում է նաև, որ մինչև այսօր մենք դեռ չենք ճանաչել ԼՂՀ-ն։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե չէ՞ որ հենց ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն էր, որ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում ասել էր, թե երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը՝ նա ասել է.

-Ես ներկայացրեցի իմ տեսլականը, թե կոնկրետ ես ինչն եմ տեսնում բանակցությունների սեղանին։ Ես, կուսակցության կանոնադրության համաձայն, իրավասու չեմ կուսակցության տեսակետը ներկայացնելու ցանկացած հարցում, այդ թվում նաև այս հարցում։

-Ուզում եք ասել, որ Դուք համամի՞տ չեք Սերժ Սարգսյանի տեսակետի հետ,-հետաքրքրվել են լրագրողները։

-Ես, անկախ ամեն ինչից, ներկայացրեցի իմ տեսակետն ու այն, ինչ որ մտածում էի,-պատասխանել է  Արտակ Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը