Ադամ Շիֆ. «Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ»
Հայաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է, եւ մենք շահագրգռված ենք տեսնել Հայաստանը տնտեսապես զարգացած:
Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:
«Ես կարծում եմ, որ Հայաստանն, ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի, կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության եւ հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»։
«Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն»,–ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:
ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաեւ ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:
«Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են նաեւ, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում եւ փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»:
Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփնու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:
«Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի եւ իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»:
Կոնգրեսականի կարծիքով Թուրքիայի նկատմամբ առկա հետաքրքրությունը հատկապես դրսեւորվեց Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցում, երբ առանց լուրջ հիմնավորումների Թրամփի թիմի որոշ անդամներ կոչ էին անում ԱՄՆ-ին հանձնել Գյուլենին Թուրքիային:
Հարցազրույցի ընթացքում կոնգրեսական Շիֆը անդրադառձավ նաեւ սիրիական ճգնաժամին ու քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերակատարությունն այս հակամարտությունում, որը ուժեղացնում է Բաշար Ասադի դիրքերն ու համուզում նրան, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով:
«Սիրիական ճգնաժամը խոշոր մարդասիրական ճգնաժամ է, որի արդյունքում ունենք Երկրորդ աշխարհամարտից ի վեր շատ ավելի փախստականներ՝ մնացած հակամարտությունների հետ համեմատած: Կարծում եմ ամբողջ աշխարհի ջանքերը պետք է միտված լինեն այս հակամարտության դադարեցմանը: Ցավոք սրտի, Ռուսաստանն այս հակամարտությունում ունի բացասական դեր: Նրա գործողությունները հակամարտությունը երկարացնում են: Ռուսաստանը ասել էր, որ միանում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարի, սակայն իրականում ակնհայտ է, որ իր հիմնական թիրախն է Սիրիայի չափավոր ընդդիմությունը»:
Ադամ Շիֆ. «Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ»
Հայաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է, եւ մենք շահագրգռված ենք տեսնել Հայաստանը տնտեսապես զարգացած:
Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:
«Ես կարծում եմ, որ Հայաստանն, ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի, կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության եւ հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»։
«Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն»,–ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:
ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաեւ ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:
«Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են նաեւ, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում եւ փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»:
Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:
«Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի եւ իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»:
Կոնգրեսականի կարծիքով Թուրքիայի նկատմամբ առկա հետաքրքրությունը հատկապես դրսեւորվեց Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցում, երբ առանց լուրջ հիմնավորումների Թրամփի թիմի որոշ անդամներ կոչ էին անում ԱՄՆ-ին հանձնել Գյուլենին Թուրքիային:
Հարցազրույցի ընթացքում կոնգրեսական Շիֆը անդրադառձավ նաեւ սիրիական ճգնաժամին ու քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերակատարությունն այս հակամարտությունում, որը ուժեղացնում է Բաշար Ասադի դիրքերն ու համուզում նրան, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով:
«Սիրիական ճգնաժամը խոշոր մարդասիրական ճգնաժամ է, որի արդյունքում ունենք Երկրորդ աշխարհամարտից ի վեր շատ ավելի փախստականներ՝ մնացած հակամարտությունների հետ համեմատած: Կարծում եմ ամբողջ աշխարհի ջանքերը պետք է միտված լինեն այս հակամարտության դադարեցմանը: Ցավոք սրտի, Ռուսաստանն այս հակամարտությունում ունի բացասական դեր: Նրա գործողությունները հակամարտությունը երկարացնում են: Ռուսաստանը ասել էր, որ միանում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարի, սակայն իրականում ակնհայտ է, որ իր հիմնական թիրախն է Սիրիայի չափավոր ընդդիմությունը»:
Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնում»։