Լրահոս

26.12.2009 11:24


Քրեական իրավիճակը Վայոց ձորի մարզում

2009 թվականի 11 ամիսների ընթացքում ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է հանցագործության 168 դեպք, որոնցից բացահայտվել են 151-ը։
Արձանագրված ծանր հանցագործությունների քանակը 31-ն է, որոնցից բացահայտվել է 23-ը։
Թմրանյութ պահելու եւ ապօրինի շրջանառության 10 դեպքից բացահայտվել է 10-ը։
Հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության 48 դեպքերից 46-ը բացահայտվել է։
Արձանագրված հրազեն, զենք-զինամթերք պահելու 14 դեպքերը բացահայտված են։
Գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 45 դեպք, 34-ը բացահայտված են։

2009 թ. 11 ամիսների հանցագործությունների բացահայտման տոկոսը 94 է, նախորդ տարվա 78,5-ի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը