Լրահոս

07.12.2016 20:31


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը կնվազի, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա:

Երևանում

Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.20C (1967 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18.50C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.90

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը