Հայաստանից մեկնումները մոտ 65 000–ով գերազանցել են ժամանումներին
Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած անձանց թիվը 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հետևյալն է՝ Հայաստան է ժամանել 1 մլն 257 հազ. 500 մարդ, իսկ մեկնել է 1 մլն 322 հազ. 400 մարդ։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել են Միգրացիոն պետական ծառայությունից՝ ավելացնելով նաև, որ մեկնումները գերազանցել են ժամանումներին։
Այս տարի, նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ, 18,1 հազ.-ով ավելացել է միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին)։ Տոկոսային հարաբերակցությամբ այն ավելացել է 38,7%-ով և կազմել 64,9 հազ. մարդ։
Աճել են նաև ուղևորահոսքերի ծավալները՝ 423,3 հազ. մարդով կամ 19,6%-ով և կազմել 2 մլն 579 հազ. 800 մարդ։
«7օր»-ի հարցին, թե նշվածներից քանի՞սն են Հայաստանից մեկնել Ռուսաստանի կողմից բավական շահավետ պայմաններով իրականացվող «Համերկրացիներ» ծրգարի շրջանակներում, Միգրացիոն պետական ծառայությունից պատասխանել են, որ ոչ միայն դա չեն կարող ասել, այլն նաև այն, թե քանիսն են մեկնել Ռուսասատան։

7or.am