Լրահոս

26.12.2009 11:35


Կոկորդները կտրելով` սպանել է ծնողներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Նազարյանին։
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի իրենց տանը, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով կոկորդները կտրելով` սպանել է ծնողներին՝ 1936 թ. ծնված Շամիր եւ 1946 թ. ծնված Լյուդմիլա Նազարյաններին։
Արթուր Նազարյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի' ցանկանալով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Հանցագործության գործիք դանակն առգրավված է։
Արթուր Նազարյանը ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը