Լրահոս

04.11.2010 16:04


ՀԱՄ. «Պետք է դադարեցնել հայ ազգայնականների արձագանքները խլացնելը»

Հայաստանը հետզհետե մեծացնում է իր արտաքին քաղաքականության ծավալները, բազմաբեւեռ մոտեցումները եւ դրան արագ ու համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա այլեւս:

Մեր պետությունը, իշխանություններն ու ընդդիմությունը հայտնվել են հայկական հարցերի միջազգայնացման մի այնպիսի փուլում, որ մեր երկրում ազգային արժեքները վերաարժեւորելու եւ առողջ ազգայնական գաղափարներն արմատավորելու լուրջ խնդրի առջեւ են հայտնվել:

Սակայն, Հայաստանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը հիմնականում ժողովրդավարական արժեքների կրող են եւ արեւմտյան, ռուսաստանյան, թուրքա-ադրբեջանական կամ այլոց ազգայնամոլական «հարձակումներին» լիարժեք չեն արձագանքում: Չնայած ՀՀ նախագահը վերջին ժամանակներս փորձում է ինչ-որ չափով հակադարձել:

      Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քաղաքական բոլոր ուղղություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ վերջապես «բացել» ինչ-որ մի ձեռքով հայ ազգայնականների վրա դրված արգելանքը, եւ հնարավորություն ստեղծել հայ ազգայնականների (դիցուկ՝ հայ արիականների) ծավալուն գործունեության համար եւ հայրենիքում եւ սփյուռքում:

Այլապես մեր՝ հայ ազգայնականներիս արձագանքները «խլացվում» են անգամ հայկական ԶԼՄ-ների կողմից, իսկ քաղաքական ոլորտում դառնում են «անտեսանելի»...

Կոչ ենք հղում նաեւ Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվել՝ ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմիններում հայ ազգայնական քաղաքական ուղղության ներկայացուցիչներ ունենալու համար:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միություն

Այս խորագրի վերջին նյութերը