Աշխարհ

07.12.2016 17:45


Իսրայելի ՌՕՈՒ–ն հարվածներ է հասցրել Դամասկոսում

Իսրայելի ՌՕՈՒ–ն հարվածներ է հասցրել Դամասկոսում

Իսրայելի ՌՕՈՒ–ին պատկանող ինքնաթիռները հրթիռակոծել են Դամասկոսի հարավ–արևմուտքում գտնվող Մեցցա ռազմական օդանավակայանը։ SANA–ի փոխանցմամբ՝ «երկիր–երկիր» կարգի մի քանի հրթիռ է բաց թողնվել Հոլանի բարձունքներից՝ Թել Աբու ան Նադից արևմուտք։

«Կատարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է։ Տուժածներ չկան»,–ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Սիրիական բանակը «հանցավոր գործողությունների» հետևանքների ողջ պատասխանատվությունը վերագրել է Իսրայելին։

«Հանցավոր խմբավորումների բարոյական ոգին բարձրացնելու համար իրականացվող բոլոր աննպատակ փորձերը տապալված են և միայն ուժեղացնում են ՍԱՀ–ի՝ ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու վճռականությունը»,–«rg.ru»–ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը