Լրահոս

08.12.2016 09:17


Ջրալցվել են Ադոնցի փողոցի շենքի բնակարանները

Ջրալցվել են Ադոնցի փողոցի շենքի բնակարանները

Դեկտեմբերի 8-ին, ժամը 03.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17/2 շենքի ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են 7-րդ հարկի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է 7-րդ հարկի միջանցքի խորդանոցում գտնվող ջրատար խողովակի փականը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը համատիրության աշխատակիցները փակել են շենքը սնուցող ջրատար խողովակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը