Սամվել Բալասանյանը որոշել է զբաղվել մշակութային խնդիրներով
Պետական գրանցում է ստացել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի և նրա թիմակիցների նախաձեռնությամբ հիմնադրված «Շիրակ պատմա - մշակութային միավորում» հասարակական կազմակերպությունը: «Շիրակ միավորում» կազմակերպության գործունեության նպատակներն են.
-նպաստել պատմա-մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը,
-համագործակցելով միջազգային կազմակերպությունների և ՏԻՄ-երի հետ իրականացնել պատմական հուշարձանների հաշվառում և գույքագրում,
-ստեղծել Շիրակի պատմա-մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման հիմնադրամներ, ակընկալելով ինչպես տեղաբնակ, այնպես էլ արտասահմանում ապրող մեծահարուստ գյումրեցիների ներդրումները հիմնադրամին:
Շիրակ միավորումը նպատական ունի նաև զբաղվել դպրոցականների, երիտասարդության հայեցի դաստիարակության խնդիրներով, ինչպես նաև բարեգործությամբ, այդ թվում օժանդակել տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին իրենց ուսումը շարունակելու հանրապետության և արտասահմանյան առաջավոր ԲՈՒՀ-երում:
Գյումրիում, Ջիվանու 66 հասցեում գործող ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի քաղաքական գրասենյակում արդեն իսկ սկսվել է «Շիրակ միավորմանը» անդամագրման գործընթացը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ