ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԼՂ հարցը մի օր անպայման լուծվելու է, բայց լուծման լավագույն տարբերակը ազատագրված տարածքների բնակեցումն է, ԼՂ-ի զարգացումը՝ իր թիկունքին զգալով հզոր Հայաստանի աջակցությունը:
-Սերժ Սարգսյանի եղբայրը պետք է լիներ Շուշիի համալսարանի ռեկտորը, Սաշիկը պետք է լիներ Ղարաբաղի ամբողջ ավտոբորսայինի պետը, ոչ թե այստեղ։ Ռոբերտ Քոչարյանը պետք է ներողություն խնդրի այս ժողովրդից ու իր տղաներից հետո «Ստեֆանո Ռիչի»-ն բացի Ստեփանակերտում։ Բոլոր ղարաբաղցի մեծ պաշտոնյաները պետք է գնան այնտեղ։ Սա գոյության կռիվ է՝ լինելիության խնդիր։ Բոլորը պետք գնան՝ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, «Միկա»-ն, «Ֆլեշ»-ը, «Ֆրեշ»-ը։ Բոլոր անձերը պետք է գնան։ Ղարաբաղցին Երևանում գերեզման չպետք է ունենա,-հայտարարել է նա:
Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ ղարաբաղյան հաղթանակի համար պետք է շնորհակալություն հյատնել Լևոն-Տեր Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին, ինչու չէ՝ նաև Ռոբերտ Քոչարյանին։
-Այն ժանանակ եթե ինչ-որ մեկն ասեր, թե Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիայի մեջ թաղված է, կոկորդը կկրծեի։ Բայց հիմա ես ի՛ր կոկորդը կկրծեմ,-նշել է նա։
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ 1997թ. ինքը կանգնած էր սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, ով դեմ էր Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակին և պահանջում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, իսկ այսօր, լինելով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհդրի անդամ, իսկ այդ կուսակցությունը ՀԱԿ-ի կազմում է, ինքը կանգնած է Լևոն Տեր-Պետորսյանի կողքին, ով չի հրաժարվել Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակից՝ Սուրեն Աբրահմյանն ասել է.
-Չէ, իր փուլայինը... Գիտեք, նախ դուք Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները մի քիչ շատ խոր պետք է կարդաք, թե առաջին հայացքով այդպես փուլային բան են ասում, ու դա պատմություններ են։ Երկրորդ՝ շատ կարևոր է նաև, թե ասողն ով է։ Վազգեն Սարգսյանը նվիրյալ էր, ու նրա հետ ամեն ինչի կարելի էր գնալ, որովհետև, գոնե տվյալ պարագայում, ես ոչ թե երևույթների խոր վերլուծությամբ էի զբաղված, այլ պարզապես հավատացել եմ Վազգեն Սարգսյանին, որովհետև ինքը նվիրյալ անձնավորություն էր։
-Ի՞նչ է՝ Վազգեն Սարգսյանը սխլավո՞ւմ էր,-հետքարքրվել է «7օր»-ը։
-Ինչո՞ւ չէ։ Ինքն այնքան քաղաքական կամք ու քաղաքական արիություն կունենար, որ ժամանակի ընթացքում, երբ ինքը ամբողջական ճնշումների ահռելի բեռը զգում էր իր վրա (որովհետև ուրիշ բան էր պաշտապանության նախարար լինել, ուրիշ բան էր երկրի վարչապետ լինել), և այդ պատասխանատվությամբ ու ամբողջական ինֆորմացիայի պարագայում՝ ինքը ճիշտ լուծումը կընտրեր,-պատասխանել է նա։
-Փաստորեն համամիտ եք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլայի՞ն տարբերակին,-հետևել է «7օր»-ի հարցը։
-Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե այն ժամանակ լսեինք Լևոն Տեր-Պետորսյանին, երևի արդեն ամեն ինչ լուծված կլիներ։
Վազգեն Սարգսյանը սխալվե՞լ էր

7or.am