Լրահոս

08.12.2016 13:48


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 11։40-ի սահմաններում «Lexus» մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը