Լրահոս

08.12.2016 21:50


Դրամապանակը գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում

Դրամապանակը գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ 23.000 դրամով, բանկային և զեղչի քարտերով:
Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժող քաղաքացուհին 1988 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը