Լրահոս

04.11.2010 16:29


Վարդան Այվազյան. «Գործատուներն այս երկրի թշնամիները չեն»

Վարդան Այվազյան. «Գործատուներն այս երկրի թշնամիները չեն»

Մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե անբարոյականություն է 2011թ. բյուջեն սոցիալական ուղղվածության բնորոշելը, ՀՀ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է.

-Բառախաղն ու անբարոյականության չափանիշները թող ինքն իրեն կպցնի։ Ընդհանրապես այնքան բաներ կան, որ... Ընդհանրապես, միշտ գողը գոռում է՝ գողին բռնեք։

Նա նշել է, որ ինքը կարդացել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Հ. Բագրատյանի տեսակետը, որտեղ վերջինս մասնավորապես ասում է՝ «Ինչո՞ւ է պետությունը մասնակցություն ունենում, թող գործատուից վերցնեն», և նշել է.

-Վերջ ի վերջո, եկեք մի բան հասկանանք, հա՞։ Այս գործատուներն այս երկրի թշնամիները չեն, այս գործատուներն այս երկիրը պահողներն են։ Ընդհանրապես, այս տարամաբանությունը եկեք վերացնենք, հա՞։ Մենք բիզնեսմեններին նայում ենք որպես հավանական հանցավոր անձնավորություն, և եթե գործատուին շատ են «մորթում», ուրեմն՝ «молодец»: Այդպես չէ։ Այս երկիրը գործատուն է պահում։ Արտասահմանում էն ազգային հերոսի կողքին նստեցնում են ամենախոշոր բիզնեսմենին, որ ամենաշատ հարկն է տալիս։ Հիմա ասում են՝ եկեք գործատուից վերցնենք։ Իսկ, շատ կներեք, գործատուին մի հատ հարցրեք... Գործատուն պատրաստ է տալ որոշակի մաս՝ ո՛չ ավելին։ Այլապես գործը փակում-գնում է, և արդյունքում ունենում ես այն, ինչ ունենում ես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը