Քաղաքական

08.12.2016 15:08


Արամ Մանուկյանը կնոջ դեր կկատարի թատրոնում (տեսանյութ)

Արամ Մանուկյանը կնոջ դեր կկատարի թատրոնում (տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Յոթը» վավերագրական ներկայացումը։ Գլխավոր դերերում կյանքի դժվարությունների դեմ պայքարող յոթ կանայք են։

Կնոջ դեր կկատարի նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

–Անաբելան, որին ներկայացնում եմ, այնքան նման է ինձ,–անկեղծացել է Արամ Մանուկյանը։

«Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա։

Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը