Լրահոս

09.12.2016 08:31


Հրդեհ Հայթաղ գյուղում և Ստեփանավանում

Հրդեհ Հայթաղ գյուղում և Ստեփանավանում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 03.45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել՝ 05.26-ին:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 06.10-ին:

Այրվել է տան խոհանոցի փայտյա ծածկը՝ մոտ 6 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը