Լրահոս

09.12.2016 18:34


Մխչյան գյուղի խաղողի այգում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ

Մխչյան գյուղի խաղողի այգում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ

Դեկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հրանտ Մաթևոսյան փողոցի թիվ 5 հասցեում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Մխչյան գյուղի վերջնամասում գտնվող խաղողի այգում՝ մոտ 500 քմ, Մասիս գյուղից դեպի ուղեկալ տանող ճանապարհին՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցին հարակից տարածքում՝ մոտ 900 քմ չոր խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը