ԵՀՄՖ. «Արբեջանա-թրքական դիվանագետների կողմից Մեծ Բրիտանիայում ծավալված աշխատանքներն ամիս ամսվա վրա հզորանում են»
Ինչպես հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից Մեծ Բրիտանիայում աշխատանքային այցով գտնվում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համաձայն նրանցից ստացված տեղեկատվության արբեջանական և թուրքական դիվանագետների կողմից Մեծ Բրիտանիայում ծավալված աշխատանքներն ամիս ամսվա վրա հզորանում են, և դրան հակառակ, կարելի է ասել, զրոի են մոտենում ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող դիվանագիտական աշխատանքները: Համեմատության համար բերենք միայն հետևյալ տվյալները. ադրբեջանցիները հայտնի «Chatham house»-ի կողքին գնել են մի հսկա շենք, որտեղ տեղավորել են «Ադրբեջան-ԵՄ» համագործակցության կենտրոնը: Կենտրոնն ունի բազմաթիվ աշխատողներ, այդ թվում ներգրավված են նաև շատ արհեստավարժ բրիտանացի մասնագետներ: Ադրբեջանական դեսպանատունը կորդինացնում է բոլոր աշխատանքները և արդյունքում ակնհայտորեն աճել են Անգլիայի պառլամենտի ադրբեջանամետ անդամների քանակը:Դրան գումարենք Թուրքիայի ԱԳՆ-ի հսկայածավալ ուժերի աշխատանքը, որոնք աշխատում են ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված, և ադրբեջանցի ու թուրք ուսանողների համատեղ գործունեությունը ընդդեմ հայկական լոբինգի:
Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող ակտիվության մասին: Լոնդոնում գործում է հայկական դեսպանատունը, որն ունի ընդամենը երկու դիվանագետ /մի հյուպատոս և մի խորհրդական/ և մոտ վեց ամիս չունի նույնիսկ դեսպան: Ճիշտ է, նույնիսկ ԱԳՆ լավագույն կադրին եթե այժմ նշանակեն Մեծ Բրիտանիայի դեսպան, իր երկու դիվանագետների հետ միասին կհայտնվի ծիծաղելի ու անօգնական վիճակում, քանի որ ստիպված է լինելու հակահարված տալ տասնյակ ադրբեջանցի և թուրք մասնագետներին: Բերենք մի օրինակ. անգլիական հայտնի «Դիպլոմատ» ամսագրում ադրբեջանցի դեսպանը միշտ ներկայացնում էր արցախյան խնդիրը, որին պարտաճանաչորեն հակահարված էր տալիս հայ դեսպան Վահե Գաբրիելյանը: Վերջին համարում լույս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց հոդվածը բացառիկ հակահայկական հռետորաբանությամբ, որը բնականաբար մնացել է և կմնա նաև ապագայում անպատասխան: Ադրբեջանցիները կազմակերպում են դասախոսություններ, հանդիպումներ արցախյան թեմաներով և վարկաբեկում Հայաստանին առավելագույնս, իրենց սրտի ուզածի չափով: Այս ամենը մնում է բացարձակ անպատասխան: Թուրքերը շատ ակտիվ աշխատում են նաև արդի էներգետիկ խնդիրների շուրջ և այս ամենը ոչ թե Եվրոպայի որևէ երկրորդական երկրում, այլ Եվրոպայի ֆինանսական կենտրոնում, համաշխարհային դիվանագիտության մեջ իր կամքը թելադրող երկրի մայրաքաղաքում' Լոնդոնում: Մենք բազմիցս խոսում ենք ՀՀ ԱԳՆ-ի անուժ և ոչ արհեստավարժ աշխատանքների շուրջ, քննադատում նրա չափից դուրս թույլ նախարարին, որն իր անձի շուրջ մտածելուց բացի ոչինչ չի կարողանում կազմակերպել: Սակայն ուզում ենք ավելացնել նաև Սփյուռքի նախարարության կողմից վարվող բացառիկ թույլ աշխատանքները Եվրոպայի այն կենտրոններում, որտեղ կան քիչ թե շատ ուժեղ հայկական համայնքներ և լոբիստներ, նրանց հետ համագործակցելու և ԱԳՆ-ի բացը լրացնելու գործում: Սփյուռքի նախարարության այսօր տարվող աշխատանքները կարող էր կազմակերպել նախարարության մի ակտիվ վարչության ղեկավար և ոչ թե մի ամբողջ նախարարություն, իսկ այն աշխատանքները, որն օդի պես անհրաժեշտ է հայությանը, նախարարության ուժերից բացարձակ վեր է: Եվս մեկ անգամ նշում ենք ադրբեջանցիների և թուրքերի կողմից վարվող դիվանագիտական գործունեությանը հակադրվելու և արդյունքները չեզոքացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն չունի արհեստավարժ կադրեր, ֆինանսական հզորություն և նույնիսկ ցանկություն: Այս բացը որոշ երկրներում լրացվում է ուժեղ և արհեստավարժ հայկական լոբիստների ու կազմակերպությունների կողմից: Սակայն նրանց հետ նույնիսկ համագործակցելու ունակություն չունի ՀՀ ԱԳՆ-ն: Բոլորս սպասում էինք, որ բացը կլրացնի Սփյուռքի նախարարությունը, բայց այստեղ ևս որդեգրվեց Խորհրդային ժամանակներում տարածված «կոմերիտական» քաղաքականությունը. «գնացքի շարժիչի ամբողջ շոգին ուղղել շչակի վրա»: Բավական է հիշել գովազդային հոլովակների այն բազմությունը, որը ցուցադրվում է հայկական հեռուստատեսություններով' Սփյուռքի նախարարության կողմից նախատեսված հերթական համաժողովի շուրջ երբեմն մի քանի տասնյակ սփյուռքահայերի մասնակցությամբ: Այսինքն տարվում են որոշ աշխատանքներ կասկածելի արդյունքներով, սակայն դրանք ներկայացվում են որպես մեծ նվաճումներ: Արդյունքում այն բացառիկ հնարավորությունը, որ ունի հայ ժողովուրդը' հանձինս սփյուռքահայ լոբիստների ու կազմակերպությունների, նվազագույնս է օգտագործվում և, աշխատանքների չկորդինացվելու դեպքում, ապագտայում այն սկսելու է տեղի տալ ադրբեջանա-թուրքական դիվանագիտության ճնշմանը: Մենք այլևս հույս չունենք, որ ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարները կհամագործակցեն դիվանագիտական հարցերի շուրջ Եվրոպայի ուժեղ լոբիստական կազմակերպությունների և անհատների հետ ու կարծում ենք, որ ապագայում մենք պարտվելու ենք տեղեկատվական և քաղաքական ոլորտներում: Երևի թե մեր միակ հույսը լինելու է համաշխարհային հայկական լոբիստական կենտրոն ստեղծելը, որը պետք է լինի այնքան հզոր, որ ինքը կարողանա պայմաններ թելադրել Սփյուռքի և ԱԳ նախարարություններին ու կորդինացնել համաշխարհային հայկական դիվանագիտական աշխատանքները համաձայն Հայ Դատի ռազմավարության: Այդ ուղղությամբ այսօր աշխատանքներ տարվում են և մնում է հուսալ, որ դրանք կլինեն առավելագույնս արդյունավետ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն