Լրահոս

04.11.2010 16:34


ՀՀ ՆԳ նախկին նախարար. «...ՀՀԿ–ն 50+1 չէ, 50+2 էլ կհավաքի»

ՀՀ ՆԳ նախկին նախարար. «...ՀՀԿ–ն 50+1 չէ, 50+2 էլ կհավաքի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասել է, թե իր կարծիքով ՀՀ-ում ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով հնարվոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Պատասխանելով «7օր»-ի  հարցին, թե ինչպես եղավ, որ ՀԱԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի՝ նա ասել է, թե տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող  են հայտնել։

«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի այն հայտարարությունները, թե խորհրդարանական ընտրություններին 50+1% ձայն են հավաքելու, Սուրեն Աբրահամյանը պատասխանել է հետևյալ կերպ.

-Եթե նրանք ընտրություններ ասելով նկատի ունեն այն միջոցառումը, որ սվորաբար անում են՝  խուժանով, ծեծելով, ջարդելով, ապա ՀՀԿ-ն 50+1 չէ, 50+2 էլ կհավաքի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը