Լրահոս

09.12.2016 11:17


Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձն ավտոմատով հարձակվել է տարադրամի փոխանակման կետի վրա

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձն ավտոմատով հարձակվել է տարադրամի փոխանակման կետի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։

Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը