Լրահոս

09.12.2016 11:59


Սանհանգույցում դի է հայտնաբերվել

Սանհանգույցում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.14-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստավել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1929 թ. ծնված Մ. Գ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը