Եղևնիներ վաճառողներն ասում են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել եղևնիների գների վրա. դրանք նախորդ տարիների նման պահպանել են իրենց բարձր գինը։
-Բավականին թանկ են արհեստական եղևնիները։ Մեկ մետրանոց եղևնի գնելու համար նվազագույնը 15 հազար դրամ պետք է ունենամ,-«7օր»-ի թղթակցին ասել է եղևնիների վաճառքի կետում կանգնած գնորդը։
Վաճառակետերում արհեստական եղևնիների գներն սկսում են 10 000 դրամից և հասնում մինչև 180 000-ի։
Ինչ մնում է բնական եղևնիներին, ապա սրանց գները նույնպես բավական բարձր են։ Բնական եղևնիների գներն սկսում են 40 000 դրամից։ Ի դեպ, բնական եղևնիներ վաճառողներն ասում էին, որ դրանք բոլորը Վրաստանից են ներմուծված։
Խաղալիքներ վաճառող խանութներում էլ մեկ տուփ խաղալիքի գինն սկսվում է 800 դրամից և հասնում մինչև մի քանի տասնյակ հազար դրամի։ Ի դեպ, խաղալիքներ վաճառող խանութների տերերն ակնկալում են, որ այս տարի ամենաշատը կվաճառվեն 2010թ.-ն խորհրդանշող խաղալիք վագրերը։
Ի՞նչ արժեն եղևնիները

7or.am