Լրահոս

09.12.2016 12:23


Infiniti-ի վարորդը բախվել է ոստիկանական Վիլիսին և Toyota-ին, որտեղ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել

Infiniti-ի վարորդը բախվել է ոստիկանական Վիլիսին և Toyota-ին, որտեղ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց, որտեղ մոտ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել և դեռ այնտեղ էին գտնվում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր աշխատանքներ էին կատարում տեղում վրաերթի մասնակից ավտոմեքենան տեղափոխելու ուղղությամբ, Infiniti մակնիշի 70 SG 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չնկատելով ոստիկանական լուսային ազդանշանները, բախվել է նախ՝ ՃՈ հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի 639 II 01 համարանիշի, այնուհետև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում գրանցված Վիլիս մակնիշի 074 II 03 համարանիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գ.Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 34 NՏ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Վարորդը փախուստի չէր դիմել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը