Լրահոս

09.12.2016 13:50


Հրդեհ Նուբարաշենում

Հրդեհ Նուբարաշենում

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10.38-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն Բ4 թաղամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.07-ին, մարվել` 12.23-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտաշեն տնակ (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը