Լրահոս

09.12.2016 18:55


Հետախուզվողը ՀՀ տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Հետախուզվողը ՀՀ տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Սամսոն Խ.-ն, որը 2016 թ. փետրվարի 4-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:


Այս խորագրի վերջին նյութերը