ՌԴ–ում ոստիկաններն ու կամավորները շարունակում են որոնել 70–ամյա կեղծ քահանայի հետ փախած 18–ամյա աղջկան (տեսանյութ)
ՌԴ–ում ոստիկանները զգալիորեն ընդլայնել են Իրկուտսկի 18-ամյա շախմատիստուհու որոնման գոտին, որն, իբր, փախել է 70–ամյա կեղծ քահանայի հետ։
«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ աղջիկն անհետացել է կես տարի առաջ, և ինչպես կասկածում են նրա ծնողները, նա կարող է լինել հայր Նիկիֆորի մոտ, որի աշխարհիկ անունը Սերգեյ Զադորոժնի է։
Նրա հետ Մարիան ծանոթացել է Ղրիմում հանգստի ժամանակ, և այդ ծանոթությունը կտրուկ փոխել է նրա կյանքը։ Օրեցօր մռայլվող Մաշան հայտարարել է, որ թողնում է շախմատը, որով զբաղվում էր 8 տարեկանից։ Մի օր էլ մեկ պայուսակով հեռանալով տնից՝ հաղորդագրություն է թողել. «Չփնտրե՛ք. վանք եմ գնացել»։
Շուտով պարզվել է, որ Նիկիֆոր անունով քահանա պարզապես գոյություն չունի։
Մաշային որոնում են ոչ միայն ոստիկանները, այլ նաև կամավորները, մասնավոր խուզարկուներն ու սոցցանցերի օգտատերերը։

Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am