Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին վստահություն են հայտնել, որ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ և բարձր մակարդակով: Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:
Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման վերաբերյալ:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Նախարարներն արծարծել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:
Նախարար Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները: