Լրահոս

04.11.2010 17:04


Ժիրայր Սեֆիլյան. «Նախ պետք է ժողովրդի կամքի պարտադրմամբ այս ռեժիմից ձերբազատվել»

Ժիրայր Սեֆիլյան. «Նախ պետք է ժողովրդի կամքի պարտադրմամբ այս ռեժիմից ձերբազատվել»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ին ասել է, թե այս պահին արտահերթ ընտրությունների հավանականություն չի տեսնում։ Ավելին, կարծում է, որ արտահերթ թե հերթական, միևնույն է, դրանով որևէ փոփոխություն չի լինի։

-Առաջին հերթին արտահերթին պատրաստ է լինում այսօրվա ռեժիմը, ում համար ընտրությունները, ըստ էության, ռազմական օպերացիա են, որոնց իրենք պատրաստվում են ընտրության հաջորդ օրվանից։ Ես ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում՝ արտահե՞րթ, թե՞ ոչ արտահերթ,-ասել է Ժ. Սեֆիլյանը։

Ըստ նրա՝ նախ պետք է ժողովրդի կամքի պարտադրմամբ այս ռեժիմից ձերբազատվել։

-Ժողովուրդն իրավունք ունի իր կամքը պարտադրելու որևէ իշխանության, նույնիսկ լեգիտիմ իշխանությանը։ Այս պարագայում մենք ոչ միայն լեգիտիմ իշխանություն չունենք, այլ ունենք օկուպացիոն ռեժիմ։ Օկուպացիան մինչև չվերանա, ընտրությունների մասին խոսելը միամտություն է,-նշել է նա՝ ավելացնելով, թե ժողովուրդը պետք է  վերադարձնի իշխանությունը ժողովրդին։-Ժողովուրդը համախմբվելով, ձևավորելով իր իշխանությունը՝ առիթ է տալիս այս ռեժիմի պարագլուխներին անմիջապես հեռանալ այդ դիրքերից, իսկ եթե նրանք որոշում են չհեռանալ և դիմադրել ժողովրդին, և եթե նրանք որոշեն՝ այդ դիմադրությունը լինի բռնությամբ, ապա դա իրենց ընտրությունն է։ Այսինքն, ժողովրդի հաջողությունը կլինի բռնությամբ, թե ոչ, դրա որոշելիքը ներկա ռեժիմի պարագլուխներինն է։ Բնական է, որ ժողովուրդը միշտ կցանկանար՝ փոփոխությունը լիներ առանց բռնության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը