Լրահոս

04.11.2010 17:02


Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Կրկին մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ»  թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարձակման է ենթարկվել: Կասկածից դուրս է, որ քաղբանտարկյալ Փաշինյանի դեմ գործադրվող տարաբնույթ ճնշումներն ու բռնությունները միմիայն նրան լռեցնելու, նրա հրապարակախոսական գործունեությունը կասեցնելու նպատակ են հետապնդում:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտելով հայաստանյան իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ անընդհատ կիրառվող բռնություններն ու սադրանքնրը կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, անկախ իրենց հայացքներից ու կողմնորոշումներից իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանյան լրագրողներին կոչ ենք անում տեղեկատվական շրջափակումը ճեղքելու նպատակով այցելություններ կազմակերպել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Միայն մեր բոլորի աջակցությունը եւ բողոքի ձայնը կարող են կանխել քաղբանտարկյալի նկատմամբ ծրագրված իշխանական հաշվեհարդարը:

                                                           Հայաստանի քաղաքական բանտարկյալների և

                                                            հալածյալների պաշտպանության կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը