Լրահոս

10.12.2016 10:20


Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց

Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը