Լրահոս

10.12.2016 10:37


Հրդեհներ Նոր գեղի գյուղում և Վանաձոր քաղաքում

Հրդեհներ Նոր գեղի գյուղում և Վանաձոր քաղաքում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00.30-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի այգիներից մեկում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր գեղի գյուղի այգում այրվում է վագոն-տնակ (մոտ 27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.14-ին, մարվել՝ 03.18-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակը (մոտ 27 քմ) և կենցաղային իրեր:

***

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը