Լրահոս

10.12.2016 16:50


Թիվ 58 երթուղու ավտոբուսում գողություն էր կատարել

Թիվ 58 երթուղու ավտոբուսում գողություն էր կատարել

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ տանը նկատել է, որ նույն օրը՝ ժամը 17.40-ին, «Ռոսիա» տոնավաճառից մինչև Ս.Դավթի անվան կայարանամերձ հրապարակ ընկած ճանապարհահատվածում՝ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են «Լենովո» տեսակի բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի թիվ 159 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է հեռախոսը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը