Լրահոս

10.12.2016 17:34


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԳԱԶ-32213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 33 և 31 տարեկան երկու տղամարդու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 14.30-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-318»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել Աստրա» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը