Գյումրու թոշակառուները բազմաթիվ ահազանգեր են հնչեցնում առ այն, որ իրենց տրվող կենսաթոշակներից կամայական հետպահումները մեծ չափերի են հասնում:
Նախկինում եթե թոշակառուն 100 կամ 200 դրամ ինքնակամ թողնում էր փոստատարին, ապա այսօր արդեն, առանց թոշակառուի կարծիքը հարցնելու, հետ է պահվում 300-500 դրամ, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 700 դրամ:
Այս կոռուպցիոն երևույթի մասին գրեթե բոլոր պատասխանատու ատյանները տեղյակ են, սակայն ոչ մի կանխարգելիչ գործողություն չի իրականացվել: Շատ դեպքերում պատճառաբանվում է, թե փոստատարները շատ քիչ աշխատավարձ են ստանում, ուստի ստիպված են եկամտի անօրինական աղբյուր փնտերել: Սակայն թոշակառուները հավաստիացնում են, որ իրենցից հետ պահվող գումարները միայն փոստատարներին չի մնում.
-Հետները վիճել ենք, թե ինչո՞ւ եք հետ պահում։ Մեզ բացատրել են, որ իրենք վերևներին էլ են «հախ» տալիս,-ասել է գյումրեցի թոշակառուներից մեկը:
Հարցված թոշակառուների գրեթե հարյուր տոկոսը հավաստիացնում էր, որ իրենցից գումարներ է հետ պահվում։
-300-400 պահում են, 100 դրամի էլ թերթ են տալիս: Էնպես էն պահում, ոնց որ իրենց աշխատավարձը լինի։ Իրենք մեզ չեն էլ հարցնում. իրա փողը վերցնում է, նոր է թոշակդ տալիս,-ասել է թոշակառու Արմեն Գասպարյանը:
-400-500 պահում են, առանց որևէ սուտ խոսալու: Մեր մոտ օրենք չկա, որ հետներն էլ վիճես։ Տեղը անիմաստ թերթեր է առաջարկում,-հավելել է Արսեն Վարդանյանը:
Գյումրեցի թոշակառուները նշում էին, որ փոստատարների մեղքը քիչ է. վերևներն են մեղավոր, որ նման պետություն են կառուցել։
-Էս վարչապետն ասում է, թե մեր թոշակառուներն էնքան երկար են ապրում, որ մեր բյուջեն դատարկվավ։ Այսինքն՝ թոշակառուները մահանան, որ բյուջեն լցվի։ Ահա՛ն մեր վարչապետը, ահա՛ն մեր իրավունքը, ահա՛ն մեր կառավարությունը,-իր դժգոհությունը ներկայացրել է Գևորգ Աբրահամյանը:
Գյումրեցի թոշակառուներին շորթում են

Դերենիկ Մալխասյան
Գյումրի