Լրահոս

28.12.2009 10:02


Ինչպե՞ս է Արմեն Աշոտյանը դիմավորում Նոր տարին

Ինչպե՞ս է Արմեն Աշոտյանը դիմավորում Նոր տարին

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը, ով Ամանորն այդ պաշտոնում  առաջին անգամ է դիմավորելու, ասում է, թե այն դիմավորելու է Հայաստանի Հանրապետությունում։

-Բուն ամանորյա գիշերը դիմավորելու եմ տանը մեծ ընտանիքիս՝ ծնողներիս, եղբորս, քրոջս հետ։

Առաջին կենացը, պարզվում է, պարոն Աշոտյա՛նը չի ասում.

-Քանի որ ես ավանդական ընտանիքից եմ և ապրում եմ ծնողներիս հետ, առաջին կենացը ես չեմ խմում։ Այն հայրս է խմում՝ շնորհավոր Նոր տարին, Աստված շատ չհամարի։

Պարոն Աշոտյանն արդեն 5 տարի է, ինչ ամուսնացած է, և առաջինը հյուր է լինում աներոջ տանը, փորձում է հասցնել այցելել նաև կնքահորը։

Ինչ վերաբերում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելու արարողությանը, ապա Ա. Աշոտյանն ասում է, թե սա ավանդական տոն է բոլոր հայերի համար, այդ թվում՝  Հանրապետական կուսակցության։

-Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ տարածքային, մարզային կառույցներում։ Որպես կանոն՝ տոնը նշվում է նաև կուսակցության խորհրդի ձևաչափով, որտեղ շնորհավորում ենք միմյանց և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը