Լրահոս

10.12.2016 23:43


Հրդեհ է բռնկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում

Հրդեհ է բռնկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի անվադողերի մշակման արտադրամասից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել՝ 17.19-ին:

Արտադրամասի ներսում այրվել է գրասենյակի գույքը՝ բազմոց, սեղան, աթոռ, բանվորական հագուստ և ջերմահարվել առաստաղը:

Այս խորագրի վերջին նյութերը