Աշխարհ

11.12.2016 11:29


Հնդկաստանում նախարարի կյանքից հեռանալու պատճառով 470 մարդ է մահացել վշտից

Հնդկաստանում նախարարի կյանքից հեռանալու պատճառով 470 մարդ է մահացել վշտից

Հնդկաստանի Աննադուրայի կուսակցությունը հայտարարել է, որ Թամիլանդ նահանգի ողջ տարածքում չդիմանալով նախարար Ջայրամ Ջայլալիտի կյանքից հեռանալու վշտին՝ արդեն 470 մարդ է մահացել։ Սակայն, նրանց մահանալու հանգամանքները չեն մանրամասնվում, բայց ավելի վաղ ինքնախարազանման դեպքերի մասին էին հայտնի դարձել։ Այս մասին հայտնում է life.ru-ն։

Տեղի իշխանությունները խոստացել են փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին և կորստյան ցավից տուժածներին։

Թամիլանդ նահանգի նախարար Ջայրամ Ջայլալիտը հիվանդանոցում մահացել էր դեկտեմբերի 5-ին երկարատև հիվանդությունից հետո։

Նա իր գործունեությունը սկսել էր որպես դերասանուհի և հսկայական ճանաչում էր ձեռք բերել՝ նկարահանվելով ավելի քան հարյուր ֆիլմում։

Ավելի ուշ, իր քաղաքական գործունեության ընթացքում մի քանի անգամ հայտնվել է կոռուպցիոն աղմկահարույց պատմությունների մեջ։ Այդուհանդերձ, երեք անգամ հաղթանակ է տարել նահանգի գլխավոր նախարարի ընտրություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը