ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում' վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:
Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: