Լրահոս

11.12.2016 22:50


Խոշոր ավտովթար Երևանում. 70 համարի երթուղայինը բախվել է 4 ավտոմեքենայի

Խոշոր ավտովթար Երևանում. 70 համարի երթուղայինը բախվել է 4 ավտոմեքենայի

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցոմ՝ «Գոռ» սուպերմարկետի մոտ, թիվ 70 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3353 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պատճառներով կորցնելով մեքենայի կառավարումը նախ հարվածել է Opel մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Opel մակնիշի 34 AU 534 համարանիշի, Mitsubishi մակնիշի 77 TN 717 համարանիշի, Volkswagen մակնիշի 11 LS 618 համարանիշի ավտոմեքենաներին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը