Լրահոս

12.12.2016 08:30


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.41-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի ջրվեժի մոտակայքում «Daewoo» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Daewoo» մակնիշի 006 DD 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.) դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, կա կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ալագյազ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին, «ԳԱԶել» մակնիշի 0456Լ պետհամարանիշով ավտոմեքենան (սպասարկում է Երևան-Վանաձոր երթուղին, վարորդ՝ Գ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը