ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2009 թ. ընթացքում ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ քրեական չորս գործ է հարուցվել։ Դրանցից մեկը, որ վերաբերել ՝ ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով։ Մյուս երեքով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 14 զոհ։ Մեղադրյալները չորսն են։
Ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ընթացքում հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 60 անձ։ Հետագա աջակցության նպատակով նրանցից 22-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ։
2009 թ. ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ընդհանուր առմամբ՝ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։
Քրեական օրենսգրքի 132 եւ 1321 հոդվածների հատկանիշներով 2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ. չորս անձ դատապարտվել է 13 տարի, 5 տարի, 4 տարի և 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 1321 հոդվածի հատկանիշներով դատապարտված 6 անձ՝ 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի ժամկետով ազատազրկման։ Եվս մեկ անձ, այդ գործերի հետ կապված, դատապարտվել է քրեական օրենսգրքի 38-262 եւ 340 հոդվածներով՝ 1 տարի ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքով։
Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ