Լրահոս

04.11.2010 17:55


Բեռլուսկոնիի համար մարիխուանան օդով են հասցրել

Բեռլուսկոնիի համար մարիխուանան օդով են հասցրել

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի երեկոյան հյուրերի համար մարիխուանան նրա անձնական ինքնաթիռով են հասցրել։ Ինչպես գրում է «The Daily Telegraph»-ը, նման ցուցմունքներ է տվել մարմնավաճառուհի Նադյա Մակրան, ով 2 անգամ սեքսուալ ծառայություն է մատուցել Բեռլուսկոնիին։ Նա ասել է, թե վարչապետի վիլլայում «խոտն» ամեն սենյակում է եղել։ Ճիշտ է, անձամբ Բեռլուսկոնին այն չի ծխել։

74-ամյա վարչապետի հետ ամեն սեռական մտերմության համար մարմնավաճառուհին 10 000-ական եվրո է ստացել։ Բեռլուսկոնին նրան անձամբ է ծրարով գումարը տվել, ինչպես նաև փոքր նվերներ է արել։

Այս խորագրի վերջին նյութերը