Լրահոս

12.12.2016 11:29


Դեկտեմբերի 14-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն

Դեկտեմբերի 14-ին  հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն

«Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտն այդ օրը կավելանա 25-35սմ-ով»,– «SHAMSHYAN.com»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Այս խորագրի վերջին նյութերը