Աշխարհ

12.12.2016 11:55


Ջոն Մաքքեյն. «Պուտինն ավազակ է, մարդասպան և ՊԱԿ-ի գործակալ»

Ջոն Մաքքեյն. «Պուտինն ավազակ է, մարդասպան և ՊԱԿ-ի գործակալ»

ԱՄՆ Արիզոնա նահանգից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ։ Այս մասին հայտնում է CBS–ը։

«Վլադիմիր Պուտինն ավազակ է, մարդասպան և ՊԱԿ-ի գործակալ։ Եկեք Վլադիմիր Պուտինին անվանենք այն, ինչ նա կա: Նշանակո՞ւմ է դա, որ դուք չպետք է նրա հետ գործ ունենաք կամ խոսեք նրա հետ: Իհա՛րկե, ոչ. դուք կարող եք խոսել նրա հետ: Բայց դուք պետք է դա անեք այնպես, ինչպես անում էր Ռոնալդ Ռեյգանը՝ ուժի դիրքից»,- նշել է սենատորը՝ հույս հայտնելով, որ Թրամփը ՌԴ հետ հարաբերությունների հարցում կհետևի այնպիսի մարդկանց խորհուրդներին, ինչպիսին է Պենտագոնի ապագա ղեկավար, գեներալ Ջեյմս Մատիսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը